Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ինչ չափով հաշվի կնստեն համայնքի բնակիչների կարծիքի հետ

Ինչ չափով հաշվի կնստեն համայնքի բնակիչների կարծիքի հետ
31.05.2018 | 23:02

Այսօր տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, համայնքների խոշորացման ծրագրին անդրադառնալով, ասել է, որ խոշորացումը ոչ արդյունավետ է իրականացվել: «Որպեսզի ես ամբողջական պատկերացում ունենամ ու արդյունավետության գնահատականը տամ, պետք է հանդիպեմ համայնքների բնակիչների, ավագանու անդամների հետ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ միջազգային պարտավորություններ էլ ունեն այդ ծրագրերի շարունակականության հարցում, ուստի պետք է անհատական մոտեցում ցուցաբերեն, ոչ մի գյուղի խնդիր չպետք է անտեսված լինի: «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ այսուհետ չեն լինի այնպիսի միավորումներ, որոնք տեղի կունենան առանց համայնքների, բնակիչների շահը հաշվի առնելու, առանց քննարկելու»,- շեշտել է Սուրեն Պապիկյանը:


Ընդհանրապես համայնքների խոշորացման ծրագիրը մշտապես էլ իրարամերժ կարծիքների տեղ է թողել: Չնայած այդ հանգամանքին, նախորդ կառավարությունը ձեռնամուխ եղավ որոշ համայնքներում այն իրականացնելու գործին: Հիմա նոր իշխանություն է եկել ու համարում է, որ այն ինչ արվել է, ոչ արդյունավետ է: Գուցե լիովին ճիշտ է Սուրեն Պապիկյանը, բայց խոսքը ոչ թե մեկ –երկու, այլ մեծ թվով մարդկանց մասին է, որոնք խաղալիք չեն, որ մեկ օրում որոշեն կենսակերպ փոխել: Հիմա այս գյուղերի բնակիչներն ինչո՞վ են մեղավոր, որ նախորդ իշխանությունները հաշվի չեն առել շատ-շատ գործոններ ու պարտադիր խոշորացման ծրագիր են իրականացրել: Խոշորացմամբ պայմանավորված շատ գյուղական համայնքների բնակիչներ են դժգոհություններ հայտնում, սա նաև հետագայում է խնդիրներ ստեղծելու: Սակայն, բարեբախտաբար, Պապիկյանը վստահեցնում է, որ հաշվի կառնեն համայնքների բնակիչների շահերը: Բայց մյուս կողմից էլ, ինչպես նախարարն է վստահեցնում, կա միջազգային պարտավորություն, որ ծրագիրը պետք է շարունակականություն ունենա: Ստացվում է, որ չնայած դժգոհություններին, այդուհանդերձ, այս ծրագիրը պետք է շարունակվի: Այստեղ հարցը հետևյալն է՝ ինչ չափով հաշվի կնստեն համայնքի բնակիչների կարծիքի հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ